ԲՀԿ–ական Վեներա Գյուլինյանը, որը հայտնի է Աբովյանի քաղաքապետի ընտրություններում Կոտայքի մարզպետի հետ տեղի ունեցած միջադեպից, դատական հայց է ներկայացրել ընդդեմ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի։ Այս մասին NEWS.am տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից։
Քաղաքացին դատարանից պահանջում է մարզպետին պարտավորեցնել հերքել զրպարտությունը։ Գործը երեկ ՝ հուլիսի 9–ին մուտք է եղել Աբովյանի դատարան և մակագրվել դատավոր Մեխակ Գևորգյանին։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին՝ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում, ընտրատեղամասերից մեկում քվեարկությունից հետո միջադեպ էր տեղի ունեցել Ռոմանոս Պետրոսյանի և Վեներա Գյուլինյանի միջև։
Մարզպետը հեռախոսահամարների և անվանացանկի ցուցակ էր հայտնաբերել Գյուլինյանի մոտից, ինչից հետո Պետրոսյանը նրան դիտողություն էր արել։




























