Ֆրանսիան շարունակում է պայքարել Քադաֆիի զորքերի դեմ Լիբիայում, իրեն պարտական զգալով ապստամբների առջեւ: Վերջիններս Բենղազիի վրա ֆրանսիական եռագույն են բարձրացրել, հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը:
ՄԱԿ-ի ԱԽ-ն մարտի 17-ին ընդունեց 1973 բանաձեւը, որով նախատեսվում է փակել Լիբիայի օդային տարածքը` ապահովելու խաղաղ բնակչությանը ավիահարձակումներից:
Կոալիցիայի ռազմական ուժերը սկսվել են մարտի 19-ին: ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերը 120 Տոմահավկ հրթիռներ են արձակել, հաղորդվում է 60 սպանվածների եւ հարյուրավոր վիրավորների մասին: Ներկայումս գործողություններին մասնակցում են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Կանադան, Բելգիան, Իտալիան, Իսպանիան, Դանիան:





























