ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրանփը Լուիզիանա նահանգում արտակարգ դրություն է հայտարարել մոտեցող արեւադարձային փոթորկի պատճառով, հայտնում է BBC News-ը:

Բարրի փոթորիկը վերջին օրերին կենտրոնացել է Մեքսկական ծոցի շրջանում:

Նոր Օռլեանում սպասվում են փոթորկոտ ալիքներ եւ տեղատարափ անձրեւներ:

Ազգային օդերեւութաբանական ծառայությունը նախազգուշացրել է ջրհեղեղների վտանգի մասին:

Նախագահի հայտարարության համաձայն՝ դաշնային բոլոր ռեսուրսները կուղղվեն արտակարգ իրավիճակում նահանգի օգնությանը: