«Նելեգալ-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Աշտարակի ԱԳ եւ ԸԲԿ բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 18-ին Բագրատաշեն սահմանային անցակետով ժամը 20.30-ին Հայաստան է վերադարձել 35-ամյա Նորա Ս.-ն:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2018թ. հունվարի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) եւ 329 հոդվածի (պետական սահմանը ապօրինի հատելը) մեղադրանքներով:




























