Էնթոնի Կոմելոն, ում մեղադրում են Նյու Յորքի հայտնի մաֆիոզ բոսսի սպանության համար, կարծում էր, թե օգնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ժողովրդավարությունը պաշտպանելու հարցում: Այս մասին հայտարարել է նրա փաստաբանը, հաղորդում է CBSNews-ը: 

Էնթոնի Կոմելոն մարտի 13-ին սպանել է հանցավոր ընտանիքի առաջնորդ Գամբինո Ֆրանչեսկոյին («Ֆրենկի Բոյ» Կալի)

Նրա փաստաբանի խոսքով՝ Կոմելոն իռռացիոնալ համոզմունքներ ուներ այն մասին, որ Կալին «խորը պետության» մի մասն էր, որը գաղտնի կառավարում է ԱՄՆ-ը, եւ ձեռնաշղթաներով մեկնել է նրա տուն, որպեսզի ձերբակալի նրան:

«Նա կարծում էր, թե պաշտպանություն է ստանում հենց նախագահ Թրամփից»,- ասել է փաստաբանը:

Փաստաբանը նաեւ հայտնել է, որ Կոմելոն պետք է բուժում ստանալ՝ հոգեկան վիճակի պատճառով:

Դատարանի դահլիճում ձերբակալությունից հետո Կոմելոն ձեռքի վրա գրել է Q տառը՝ QAnon, ինչը նշանակում է դավադրության տեսություն: Դրանով նա նկատի ուներ Թրամփի դեմ «խորը պետությունը»:

Բացի այդ, նա մեկ անգամ փորձել է «ձերբակալել» Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոյին, դեմոկրատ կոնգրեսականներ Մաքսին Ուոթերսին ու Ադամ Շիֆին: