Ֆրանսիական կործանիչը մարտի 24-ին լիբիական օդուժի ինքնաթիռ է խփել Միսրատա քաղաքի երկնքում: Այդ մասին հաղորդում է ABC-ն: Առ այսօր հայտնի չի եղել խփված որեւէ լիբիական ինքնաթիռի մասին: Հեռուստաալիքի տեղեկություններով, կործանված ինքնաթիռը ռազմական «Գալեբ» մակնիշի մեքենա է:
Լիբիական ինքնաթիռը փորձել է խախտել փակ երկնքի արգելքը: Ավելի վաղ ֆրանսիական ուժերը գնակոծել էին Մուամար Քադաֆիի ավիաբազան Լիբիայում: Ֆրանսիայի գլխավոր շտաբի մամուլի քարտուղար Տյերի Բյուրկարը հայտնել էր, որ բազան եղել է ափից 250 կմ հեռավորության վրա:





























