Թուրքիայի խորհրդարանը մարտի 24-ին հաստատել է Թուրքիայի ռազմական ուժերի Լիբիայում զենքի ներմուծման արգելքի միջազգային ուժերի գործողություններին մասնակցությունը։ Թուրքիայի խորհրդարանը փաստորեն օրինականացրել է այն փաստը, որ թուրքական ռազմածովային ուժերը, մասնավորապես 4 ֆրեգատ եւ 1 օժանդակ նավ, ինչպես նաեւ 1 սուզանավ արդեն գտնվում են Լիբիայի առափնյա ջրերում կամ մոտենում են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Բացի նշվածից, Թուրքիայի Մեջլիսը թույլատրել է ՆԱՏՕ-ին տրամադրել 12 F-16 կործանիչ, այդ թվում՝ ավիաբենզալիցքավորող ինքնաթիռ։
Հիշեցնենք, որ մարտի 17-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Լիբիայի օդային տարածքը ոչ թռիչքային գոտի ճանաչող բանաձեւ է ընդունել, ինչը ենթադրում է ռազմական գործողությունների թույլատրում այդ երկրում։ Քադաֆիի վարչակարգի դեմ պայքարող միջազգային ուժերը Լիբիան սկսել են ռմբահարել մարտի 19-ից։





























