Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Թուրքմենստանի իր գործընկեր Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին երկտեղանի ինքնաթիռ է նվիրել, հաղորդում է IRNA գործակալությունը:
LSA մակնիշի ինքնաթիռի արժեքը $130 հազար է: Ինքնաթիռը հանձնվել է Բերդիմուհամեդովին մարտին 27-ին, երբ նա ժամանել է Թեհրանի օդանավակայան: Հաղորդվում է, որ նախորդ շաբաթ Բերդիմուհամեդովը Նովրուզի կապակցությամբ հազար տոննա ալյուր է նվիրել Իրանին:
Մարտի 27 –ին Իրանում մեկնարկել է Նովրուզի տոնակատարությունների հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում են 19 երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` Հայաստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Աֆղանստանի, Իրաքի նախագահները:





























