Հայաստանում այսօր` մարտի 28-ին կայացել է գործող դոնոր կազմակերպությունների 2011թ. անդրանիկ հանդիպումը` ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի համանախագահությամբ:

Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման նպատակն էր Հայաստանում գործող դոնոր կազմակերպությունների հետ քննարկել Հայաստանի Կայուն զարգացման ծրագրի վերանայման, արտահանման խթանման, դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության ուղղությունների եւ ձեւաչափի ճշգրտման ու համակարգման  մի շարք հարցեր:

Օրակարգի երկրորդ հարցի` արտահանման խթանման առնչությամբ ծավալված քննարկման ժամանակ Տիգրան Դավթյանը նշել է, որ այդ ուղղությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը  մշակում է արտահանման վրա հիմնված արդյունաբերության քաղաքականության ռազմավարություն եւ այս գործում եւս ակնկալվում է, որ նախարարության հիմնական գործընկերներ կհանդիսանան Հայաստանում ներկայացված դոնոր կազմակերպությունները` մասնավորապես տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնող կառույցները (WB, GTZ, USAID, UNDP եւ այլն):