Լիբիայում ընթացող գործողություններին մասնակից երկրները պետք է հաշվետու լինեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհդի առջեւ, մարտի 29-ին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Անվտանգության խորհուրդն է ընդունել այս բանաձեւը (1973), որը սահմանում է ուժի կիրառում բացառապես խաղաղ բնակչության պաշտպանության նպատակով։ Այն երկրները, որոնք պարտավորվել են կատարել այս բանաձեւը, պետք է հաշվի նստեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհդի, այլ ոչ՝ ուրիշ կառույցների հետ»,- Լավրովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մարտի 17-ին բանաձեւ էր ընդունել, որով նախատեսվում է Լիբիայի վրա ոչ թռիչքային գոտի մտցնել եւ Քադաֆիի ուժերի դեմ օտարերկրա ռազմական գործողություններ իրականացնել։




























