ՄԱԿ Անվտանգության խորհուրդը մարտի 30-ին բանաձեւ է ընդունել, որում կոչ է արվում վերջ դնել Կոտ դ` Իվուարում բռնություններին: Բանաձեւը նաեւ պատժամիջոցներ է նախատեսում նախագահական ընտրություններում պարտված, սակայն պաշտոնը լքել չցանկացող Լորան Գբարգոյի եւ նրա մերձավորների նկատմամբ:
Կոտ դ` Իվուրաում 2010թ. դեկտեմբերին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում պարտված Գբարգոն չի զիջում պաշտոնը իր մրցակից Ալասան Ուատարեին, որի լեգիտիմությունը ճանաչվել է ՄԱԿ-ի կողմից: Մարտից Գբարգոն իր հակառակորդների դեմ ծանր ռազմատեխնիկա է կիրառում: Որոշ տվյալներով, բախումների արդյունքում զոհերի թիվը հասել է 460-ի:
№1975 բանաձեւով Գբարգոյին կոչ է արվում անհապող թողնել իշխանությունը, ճանաչել Ուատարեի ընտրության օրինականությունը: Նաեւ արգելք է դրվում Գբարգոյի, նրա մերձավորների արտասահմանյան ուղեւորությունների վրա: Փաստաթուղթը դատապարտում է նաեւ երկրում բռնությունները, որը կարելի է դասել մարդկության դեմ կատարված հանցագործությունների շարքին:





























