Մի շարք լրատվամիջոցների ղեկավարներ եւ խմբագիրներ, իրավապաշտպաններ, այսօր` մարտի 31-ին հավաքվել են «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրությունում եւ քննարկել քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի ազատ արձակմանը նպաստելու նպատակով կատարելիք ակցիաները:
Նրանց ամենից շատ մտագոհել է այն փաստը, որ Փաշինյանի նամակները կալանավայրից չեն հասնում խմբագրություն:

Նշենք, որ օրերս Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ ոչ ոք չի խոչընդոտում, որպեսզի Նիկոլ Փաշինյանի նամակները տեղ հասնեն, քանի որ դրա իմաստը չկա՝ առանց այդ էլ ամեն բան մամուլում գրվում է:

Իսկ ահա թերթի խմբագրությունում կարծում են, որ նամակագրության արգելքը ոչ թե Արդարադատության նախարարի որոշումն է, այլ գալիս է նախագահական նստավայրից: