Ոստիկանության Արթիկի բաժնում մարտի 31-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 22.30-ի սահմաններում 45-ամյա Վարդան Պ.-ի վարած «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Արթիկ-Ալագյազ ճանապարհի 1-ին կմ-ին ընկել է ձորը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով 27-ամյա ուղեւորուհին վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: