ՄԱԿ-ի միջազգային դատարանը խոստովանել է, որ Ռուսաստանի դեմ Վրաստանի ներկայացրած հայցի քննարկումը չի մտնում իր լիազորությունների մեջ, հաղորդում է France-Presse-ը:

Միջազգային դատարանի կողմից նման որոշման ընդունումը նշանակում է, որ դատաքննությունն այդ հարցով ավարտվել է:

Հայցը վերաբերում էր 2008թ. օգոստոսյան դեպքերին: Հայցում Վրաստանը նշել էր, որ 1990-2008թ. Ռուսաստանը երեք անգամ խախտել է 1965թ. ընդունված «Ռասայական խտրականության վերացման» կոնվենցիան: