ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանն այսօր` ապրիլի 1-ին ընդունել է Լոնդոնի տնտեսագիտության եւ քաղաքագիտության դպրոցի ուսանողներին, որոնք նաեւ Գրիմշոու ակումբի անդամներ են:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ժամանակ Արման Կիրակոսյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները, հարեւան պետությունների հետ Հայաստանի հարաբերությունները, Հայաստանի դիրքորոշումը առկա միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ եւ պատասխանեց ուսանողների հարցերին:

Միջազգային հարաբերությունների Գրիմշոու ակումբը գիտական տարբեր միջոցառումներ կազմակերպող ընկերակցություն է, ինչպիսիք են օրինակ` ակադեմիական ուղեւորությունները տարբեր երկրներ, որոնց ընթացքում ուսանողներն առավել խորությամբ են ծանոթանում տարածաշրջանային նշանակության խնդիրներին եւ հանդիպում բարձրաստիճան պաշտոնյաների: