Ամերիկացի հոգեւորականի կողմից Ղուրանն այրելու դեմ բողոքող ցուցարարները հարձակվել են Մազարի Շարիֆ քաղաքի ՄԱԿ-ի շենքի վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նախնական տվյալներով, ՄԱԿ-ի երկու աշխատակիցներ սպանվել են, երեքը՝ վիրավորվել։ Սպանվածների թվում կարող է լինել մեկ ռուսաստանցի, ասել է գործակալության զրուցակիցը։





























