Աֆղանստանի Մազարի-Շարիֆ քաղաքում ՄԱԿ-ի առաքելության վրա կատարված հարձակման կապակցությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել։ Այս մասին հայտնում է Sky News-ը։
Նախատեսվո՞ւմ է արդյոք որեւէ բանաձեւի ընդունում, դեռեւս հայտնի չէ։
Մինչ այդ աֆղանական ոստիկանությունը ձերբակալել է առաքելության վրա հարձակում կատարած ենթադրյալ կազմակերպչին եւ միջադեպի հետ առնչութուն ունեցող եւս 20 մարդու։
Նշենք, որ հարձակման արդյունքում զոհվել էր ամենաքիչը 20 մարդ, այդ թվում՝ ՄԱԿ-ի յոթ աշխատակիցներ։
Մազարի-Շարիֆում տեղի ունեցած բողոքի ակցիայի պատճառ էր դարձել Ղուրանի այրումը։ Մարտի 20-ին ամերիկացի հոգեւորաան Ուեյն Սափը մահմեդականների սուրբ գրքի վրա իմպրովիզացված դատ էր արել՝ գրքին դատապարտելով «մահապատժի», իսկ հետո այրել էր Ղուրանը։





























