Աֆղանստանի Քանդահար քաղաքի շուրջ երկու հազար բնակիչներ փորձել են գրոհով վերցնել ՄԱԿ-ի եւ կառավարության շենքերը, հայտնում է «Արգումնտի ի ֆակտին»։
Բազմությունը բաժանվել է երկու հավասար մասերի, առաջինները փորձել են ներխուժել ՄԱԿ-ի շինություն, մյուս մասը գտնվում է կառավարական շենքերի մերձակայքում։ Ոստիկանությունը ստիպված է եղել ցուցարարների ուղղությամբ կրակ բացել. հինգ մարդ սպանվել է, կան տասնյակ վիրավորներ։
Նմանօրինակ իրադաձություններ մեկ օր առաջ տեղի էին ունեցել Մազարի-Շարիֆ քաղաքում։ Այնտեղ սպանվել էր ՄԱԿ-ի 7 աշխատակից եւ 4 ցուցարար։ Եւս 30 մարդ վիրավորվել էր։
Նշենք, որ մարտի 20-ին ամերիկացի մի հոգեւորական Ֆլորիդայի եկեղեցիներից մեկում այրել էր Ղուրանի կրկնօինակը։ Նրա արարքը զայրույթ էր հարուցել իսլամ դավանող երկրներում։





























