Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՄԱԿ-ից պահանջել է ետ կանչել Գազայի հատվածում «Ձուլածո արճիճ» ռազմական օպերացիայի հանգամանքների ուսումնասիրության արդյունքներով պատրաստված զեկույցը:

«Ժամանակն է զեկույցը դեն նետել պատմության աղբանոցը», -հայտարարել է Նեթանյահուն, փոխանցում է The Jerusalem Postը:

Հետաքննող հանձնաժողովի ղեկավար` Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին դատավոր Ռիչարդ Գոլդսթուոնը ապրիլի 1 –ին  The Washington Post-ում հրապարակած հոդվածում ընդունել է, որ զեկույցի պատրաստման ընթացքում սխալներ են թույլ տրվել: «Եթե ես իմանայի այն, ինչ գիտեմ հիմա, ապա զեկույցն այլ կլիներ», - գրել է նա:

Գոլդսթոունի խեոսքով` ՄԱԿ-ի փորձագետների կողմից իրականացված հետագա քննության արդյունքները փոխում են Իսրայելի նկատմամբ դիրքորոշումը: «Ոչ մի կասկած չկա, որ ՀԱՄԱՍ-ի պաղեստինյան գրոհայինները մտադրված են կրակ բացել խաղաղ բնակչության վրա», -գրել է նա: