Կոտ դ` Իվուարում ՄԱԿ-ի ներկայացուցչության շենքի վրա հարձակումից հետո այդ երկրում ՄԱԿ-ի առաքելությունը տարհանում է իր քաղաքացիկան աշխատակիցներին:

Աշխատակիցներին տեղեկացրել են, որ արդեն ապրիլի 3 –ից նրանք թողնում են երկիրը: Տարհանումը նախատեսված է բոլոր «կարեւոր աշխատակիցների» համար: Երկրում մնալու են միայն ՄԱԿ-ի առաքելության ռազմական բաղադրիչն ապահովողները, հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»:

Երկրում շարունակվում է Գբարգոյի եւ Ալասան Ուատարեի հակամարտությունը: Հիշեցենք, որ 2010թ. նախագահական ընտրություններում պարտված նախկին  նախագահ Գբարգոն չի ցանկանում պաշտոնը զիջել ընտրություններում հաղթած Ուատարեին:

Մարտից Գբարգոն ծանր ռազմական տեխնիկա է կիրառում իր հակառակորդների դեմ: