Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաքի օդանավակայանում ՄԱԿ –ի առաքելության ինքաթիռի վթարի արդյուքնում զոհերի թիվը հասել է 32 –ի: Մեկ մարդ կենդանի է մնացել:

Վթարի պատճառները դեռեւս պարզ չեն: Հայտնի է միայն, որ վայրէջքի ժամանակ ինքնաթիռը երկու մասի է բաժանվել ու սկսել այրվել:

Օդանավում եղել է 33 մարդ, որից երեքը` անձնակազմի անդամներ: Ուղեւորների թվում եղել են ինչպես կոնգոցիներ, այնպես էլ օտարերկրացիներ:

Ինքնաթիռը պատկանել է վրացական մասնավոր Airzena-Georgian Airways ընկերությանը: Ընկերության ներկայացուցիչ Նինո Գիորգոբիանին, ըստ  «Ինտերֆաքսի» ասել է, որ վայրէջքի ժամանակ ինքնաթիռը հայտվել է վատ եղանակային պայմաններում` ամպրոպի եւ ուժեղ քամու մեջ, որի պատճառով էլ վթարվել է:

 «Օդանավը տեխնիկապես սարքին վիճակում է եղել: Վերջին տեխզննությունը կատարվել է Գրեմանիայում անցած տարեվերջին Lufthansa ավիաընկերությունում», -ասել է նա: