Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի քարտուղարի Լիբիայի հատուկ ներկայացուցիչ Աբդելիլահ Էլ Հատիփի հետ:

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ` Աբդելիլահ Էլ Հատիփի նախաձեռնությամբ իրականացված հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Լիբիայում տեղի ունեցող իրադարձությունները:

Դավութօղլուն հատուկ ներկայացուցչին իրազեկել է Թուրքիայի վարչապետի կողմից Լիբիայի վերաբերյալ ներկայացված ճանապարհային քարտեզին:

Կողմերը պայմանավորվել են ամենամոտ ժամանակներում հանդիպել: