ՄԱԿ-ի իրավապաշտպանները պատրաստվում են Լիբիայում Միջազգային կոալիցիայի գործողությունների ընթացքում Մուամար Քադաֆիի կողմնակիցների եւ հակառակորդների իրականացրած հանցագործությունների պաշտոնական հետաքննություն սկսել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Associated Press-ը:
«Մենք ծրագրում ենք այցելել Եգիպտոս, Թունիս, Լիբիայի արեւելյան եւ արեւմտյան մասեր: Ապա մենք անկախ հետաքննություն կանցկացնենք»,- այդ մասին հայտարարել է ամերիկացի հայտնի գիտնական Շերիֆ Բասսիոնին: Նա չի նշել ՄԱԿ-ի առաքելության կոնկրետ ժամկետը, բայց նշել է, թե ծրագրում է Ժնեւ վերադառնալ ընթացիկ ամսվա վերջին:
Նշենք, որ ՆԱՏՕ-ի հրամանատարությունը ներողություն է խնդրել լիբիացի ապստամբներից ավիահարվածի համար, որի արդյունքում զոհվել էին Քադաֆիի 13 հակառակորդներ:





























