Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մայիսին տեղի ունենալիք ՄԱԿ-ի կոնֆերանսին հրավիրվել է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Թուրքական Zaman-ը ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ մայիսի 9-13-ին Ստամբուլում տեղի ունենալիք ՄԱԿ-ի կոնֆերանսին հրավիրվել են  նաեւ Հայաստանի, Իսրայելի, Ֆրանսիայի նախագահները:

Սպասվում է, որ կոնֆերանսին կմասնակցի 50-60 նախագահ եւ մոտ 100 նախարար:

Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահը հաստատել էր միայն Իսրայելի նախագահին հրավիրելու փաստը: