Հայաստանի օրենսդրությունը «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով բավական հանգամանալիորեն կարգավորում է ոլորտը, այդ թվում այն հարցերը, որոնք վերաբերում են զինծառայողների ընտանիքների ապահովագրությանը եւ սոցիալական ապահովմանը։
Օրենքին համապատասխան՝ զինծառայողների, նախկին զինծառայողների եւ զոհվածների (նրանց թվին են դասվում անհայտ կորածները Ղարաբաղում մարտական գործողությունների ժամանակ) ընտանիք են համարվում հետեւյալ կարգի անձինք. ամուսինները եւ կանայք, մինչեւ 18 տարեկան եւ բարձր տարիքի երեխաները, եթե հաշմանդամությունը ճանաչվել է մինչեւ 18 տարեկանը, ծնողները, ինչպես նաեւ նրանց խնամքի տակ գտնվող մինչեւ 18 տարեկան եղբայրներն ու քույրերը, մինչեւ 23 տարեկան ուսանող եղբայրներն ու քույրերը, մինչեւ 18 տարեկան եւ բարձր հաշմանդամ եղբայրներն ու քույրերը, եթե հաշմանդամությունը ճանաչվել է մինչեւ 18 տարեկանը։ Եղբայրները եւ քույրերը համարվում են խնամքի տակ գտնվող, եթե օրենքով սահմանված կարգով սահմանվում է խնամակալություն, իսկ նրանց ծնողները անաշխատունակ են (3-րդ աստիճան)։ Հենց թվարկված կարգի անձինք կարող են բժշկական սպասարկման օգնության հույս ունենալ։
Այնինչ, չնայած կարգավորման թվացող լիարժեքությանը, անձանց որոշակի կարգեր օրենքի ուշադրությունից եւ պետության օգնությունից դուրս են մնում։
Եթե ամուսիններին եւ կանանց, ծնողներին եւ որոշակի չափով՝ երեխաներին պետությունն աջացություն երաշխավորում է, ապա եղբայրներին եւ քույրերին գրեթե որեւէ օգնություն չի ցուցաբերվում։ Թեեւ հայկական մենթալիտետում եղբայրներն ու քույրերը հաճախ ընտանիքի նույնպիսի անդամներ են։ Հատկապես խոցելի են միայնակ ոչ երիտասարդ տղամարդիկ եւ կանայք։ Նրանցից շատերը՝ Ղարաբաղյան պատերազմում զոհվածների կամ անհայտ կորածների եղբայրներն ու քույրերն են։ Մերձավորի կորստի ցավն ապրածները, որոնք հաճախ սեփական ընտանիքներ չեն ստեղծել այն պատճառով, որ իրենց վրա են վերցրել ծնողների կամ զարմիկների հոգսի բեռը, մնացել են մեն-մենակ իրենց խնդիրների հետ։
Կարծում ենք, արժեր, որ իրավասու մարմինները, պատգամավորները վերանայեն մոտեցումներն ու որոշակի փոփոխություններ մտցնեն՝ երաշխավորելով զոհված (անհետ կորած) զինծառայողների եղբայրներին ու քույրերին պետական աջակցություն գոնե առողջապահության հարցերում։





























