Ստամբուլում դատարանը 2016թ․ հեղաշրջման փորձի մեղադրանքով 70 նախկին կուրսանտների ցմահ ազատազրկման է դատապարտել, հայտնում է Sözcü թերթը։ Նրանց մեղադրել են սահմանադրությունը խախտելու մեջ։
Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները հեղաշրջման կազմակերպման մեջ մեղադրում են իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, որը 20 տարի է՝ ապրում է Փենսիլվանիայում։
Ընդհանուր առմամբ, կապված Գյուլենի շարժման հետ, դատապարտվել են 3879 մեղադրյալներ, որոնց թվում, 2335-ը՝ ցմահ, 1544-ը՝ 1-20 տարիների ազատազրկման։
Պետական հեղաշրջման փորձից հետո կառավարությունը նաեւ փակել է ռազմական ակադեմիաները եւ հիմնել է Պաշտպանության ազգային համալսարան։





























