Կիրակի ելույթի ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սխալվել է եւ երկիրն անվանել «միջուկային տերություն», այնուհետեւ ուղղել է իրեն եւ շփոթված ժպտացել, տեղեկացնում է Reuters-ը։
Իսրայելի վարչապետը սխալվել է կառավարության նիստի ժամանակ, երբ եբրայերենով կարդում էր նկատառումները Հունաստանի եւ Կիպրոսի հետ ստորջրյա գազատարի շինարարության գործարքի թեմայով։
«Այդ նախագծի կարեւորությունն այն է, որ մենք Իսրայելը վերածում ենք միջուկային տերության»,- ասել է նա, իսկ հետո ինքն իրեն ուղղել «էներգետիկ տերության» բառակապակցությամբ։
Կարծիք կա, որ Իսրայելն ունի ատոմային զինանոց, բայց պետությունը երբեք չի հաստատել եւ երբեք չի հերքել միջուկային սպառազինության առկայությունը։





























