Վենեսուելայի Կոնգրեսը կքվեարկի խորհրդարանի նոր ղեկավար ընտրելու համար, ընդդիմությունը հույս ունի, որ կվերընտրվի Խուան Գուայդոն, որը ժամանակ առաջ իրեն հռչակել էր Վենեսուելայի նախագահ, ինչն ընդունվել է 50 երկրների կողմից, տեղեկացնում է Reuters-ը։
Ինչպես նշում է գործակալությունը, Գուայդոյի հաղթանակը կարող էր երկրի ընդդիմությանը թույլ տալ պնդել, որ գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն հրաժարական տա։
«Այսօր Ազգային ասամբլեան կվավերացնի Գուայդոյին որպես նախագահ, իսկ նրանց համար, ովքեր իրենց հոգիները վաճառել են մի քանի դոլարով, թույլ տվեք ասել, որ սխալված եք եղել»,- Թվիթերում գրել է ընդդիմադիր խորհրդարանական Ստալին Գոնզալեսը։
Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն Խուան Գուայդոյին անվանում է ԱՄՆ խամաճիկ եւ հայտարարում է, որ երկրի տնտեսական ճգնաժամը Վաշինգտոնի պատժամիջոցների հետեւանքն է, որն արգելեց ՕՊԵԿ երկրներին նավթ արտահանել եւ տնտեսական հարաբերություններ ունենալ Վենեսուելայի հետ։





























