Տոնական օրերին ինչ-որ անձինք Երեւան-Էջմիածին ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Թաիրովում գործող «Վերոնա» ռեստորանային համալիրի հարեւանութամբ գտնվող Լեոյի փողոցում ծառերի մի իսկական սպանդ են իրականացրել:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, անհայտ անձինք քոքից կտրել, իսկ մի քանի ծառեր էլ արմատից պոկել ու շպրտել են:

Արված լուսանկարներից երևում է, որ հատվել են մի քանի հաստաբուն ծառեր, որոնք բնակիչների հավաստմամբ նախքան Նոր տարվա տոները կանգուն էին:

Կայքի տեղեկություններով ծառերը կտրողները որոշել են իրենց շինության պարիսպներն այդ տարածքի հաշվին առաջ տալ: