Ռուսաստանը լուրջ հարցեր ունի ՄԱԿ-ի ղեկավարությանը` մի շարք բանաձեւերով լիազորությունների վերազանցման փորձերի կապակցությամբ, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:
«Երբ ես լսում եմ, որ բանաձեւը (Լիբիայի մասին) վատն է, դա սխալ է, բանաձեւը շատ էլ նորմալ է, պարզաես դրանք պետք է կատարել, այլ ոչ թե գերազանցել մանդատը, որը սահմանվել է բանաձեւով: Դա, ի դեպ, շատ վտանգավոր միտում է միջազգային հարաբերություններում»,- ասել է Մեդվեդեւը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ Մեդվեդեւի, 1973 բանաձեւի շուրջ, ըստ էության նկատվում է լիազորությունների վերազանցում` փաստաթղթի կամայական մեկնաբանության պատճառով:
«Կոտ դ’Իվուարում, օրինակ, ՄԱԿ-ը թույլատրել էր ստորաբաժանումների օգտագործում ոչ թե հակամարտության կողմերից մեկին աջակցելու համար, իսկ իրականում հենց այդպես է»,- ասել է Մեդվեդեւը:





























