Եվրոպական Միությունը հանդես է գալիս Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի անհապաղ հրաժարականի օգտին, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնը Լիբիայի իրավիճակի վերաբերյալ միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների խորհրդաժողովից հետո:

«Եվրամիության դիրքորոշումը չափազանց հստակ է. գնդապետ Քադաֆին պետք է անհապաղ հրաժարական տա»,- ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը:

Ապրիլի 14-ին Կահիրեում` Արաբական պետությունների Լիգայի կենտրոնակայանում կայացել է միջազգային խորհրդաժողով` Լիբիայում համակարտության հաղթահարման ուղիներ փնտրելու վերաբերյալ, ԱՊԼ-ի, ՄԱԿ-ի, Իսլամական Կոնֆերանսի, Աֆրոմիության եւ Եվրամիության համատեղ նախագահությամբ: