Փենսիլվանիա նահանգի ատենակալների դատարանը ՄԱԿ-ի նախկին տեսուչ Սքոթ Ռիթթերին մանկապիղծ է ճանաչել, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ին։
Սքոթ Ռիթթերին մեղադրանք առաջադրվել է 2009 թվականի աշնանը, այն բանից հետո, երբ նրան «բռնացրել» են չաթում իրեն 15 տարեկան ներկայացրած աղջկա հետ շփվելու ժամանակ։ 49-ամյա Ռիթթերը զրուցակցին սկզբում խնդրել է լուսանկար ուղարկել իրեն, իսկ հետո առաջարկել է վեբ-տեսախցիկի միջոցով հետեւել իր անպարկեշտ գործողություններին։
15-ամյա Էմիլիի անվան տակ թաքնվել է ոստիկան Ռայան Վեննեմանը։
Սքոթին առաջադրված մեղադրանքը դետեւս պարզ չէ։ Նրան բաց են թողել 25 հազար դոլար գրավի դիմաց եւ նա այժմ ազատության մեջ է։





























