ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով գերագույն հանձնակատար Նավի Պիլայը դատապարտել է իրաքցի զինվորականների գրոհը Իրանի մոջահեդների «Աշրաֆ» կազմակերպության ճամբարի վրա:
«Իրաքյան զինվորականները հրաշալի տեղեկացված էին «Աշրաֆում» նման օպերացիայի իրականացման ռիսկերի մասին», -Պիլայի խոսքերն է մեջբերում ВВС-ին` տեղեկացնելով, որ նա նաեւ միջադեպի հանգամանալից հետաքննության կոչ է արել:
Նշենք, որ ՄԱԿ-ի տվյալներով, անցած շաբաթ 34 մարդ էր զոհվել իրանցի փախստականների ճամբարի վրա իրաքցի զինվորականների գրոհի ժամանակ: Այդ ճամբարում գտնվում է ավելի քան երեք հազար փախստական: Բաղդատն ավելի վաղ բազմիցս հայտարարել էր, թե իր տարածքում «մոջահեդների» բազայի առկայությունը լարվածություն է առաջացնում երկու երկրների միջեւ:
Հայտարարվել էր, թե Բաղդադը ծրագրում է փակել ճամբարը եւ ընդդիմադիր People`s Mujahedeen կազմակերպության այլախոհներին վտարել երկրից:





























