ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ապրիլի 22-ին ելույթ կունենա ՀԱՊԿ-ին առընթեր Մշտական խորհրդի ընդլայնված նիստում եւ կհանդիպի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ, հաղորդում է ՀԱՊԿ քարտուղարությունը:
Մշտական խորհրդի նիստին հրավիրված են ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը, ԵվրԱզԷս-ի գլխավոր քարտուղար Տաիր Մանսուրովը, ՀԱՊԿ երկրների դեսպաներ, Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչներ:
ՄԱԿ-ի գլխավոր քատուղարն այցի ընթացքում կլինի Չեխիայում, Հունգարիայում, Ուկրաինայում եւ Ռուսաստանում: Ռուսաստանում Բա Կի Մունը հանդիպելու է նախագահ Դմիտրի Մեդվեդեւի, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ Համայն Ռուսիո պատրիաք Կիրիլի հետ:





























