Ոստիկանությունը երկու օրվա մեջ երկու անգամ տարհանել է Լոնդոնի կենտրոնական հանրահայտ Սոհո թաղամասը՝ կապված Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների չպայթած ռումբի հայտնաբերման հետ, հայտնում է Press Association-ը։

Նախօրեին կես տոննա կշռող ռումբի վնասազերծումից հետո ոստիկանությունն այսօր կրկին շրջափակել է Դինսթրիթը։

Միջադեպի ականատեսները պատմել են, որ մարդիկ այդ թաղամասից հեռանում էին հակասական զգացողություններով՝ ոմանք ուրախ էին, որ աշխատանքից շուտ տուն են գնում, մյուսները ակնհայտորեն տխրել էին։

Համացանցում հայտնվել է միջադեպի տեսանյութը։