«Ուրալվագոնզավոդը» կադրեր է հրապարակել նորագույն ԱՈւ-220Մ մարտական մոդուլի փոձարկումից:
Մոդուլն առաջին անգամ ներկայացրել են Հնդկաստանում սպառազինությունների ցուցադրության ժամանակ: Կոնցեռնում այն անվանել են ամենահեռանկարային մշակումներից մեկը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հրետանային սարքը կարող է շրջանաձեւ պտտվել, կրակել մինչեւ 14,5 կմ հեռավորությամբ մաքսիմալ արագությամբ եւ րոպեում 80 կրակոց արձակել:
Զինապահեստը կազմված է 80 զինամթերքից: Հավաքածուում ներառված են 57 միլիմետրանոց արկերով՝ զրահահարներով, կառավարվող եւ բազմաֆունկցիոնալ դիստանցիոն-կոնտակտային պայթուցիկով:
Տեխնիկան նախատեսված է հետեւակի մարտական մեքենաների սպառազինության համար: ԱՈւ-220Մ մարտական մոդուլով կարող են հագեցնել նաեւ փոքր եւ արագընթաց նավերը:











