Գերագույն Ռադայի դիմաց հողատերերը բողոքի ցույց են անցկացնում. նրանք պահանջում են թույլ չտալ հողի շուկայի մասին օրենքի ընդունումը, որի օգտին պատգամավորները կարող են այսօր քվեարկել և այդպիսով վերացնել հողի վաճառքի մորատորիումը, հայտնում է «Ուկրաինա 112»-ը:
Եթե ի սկզբանե ցուցարարները պահանջում էին հետաձգել օրենքը եւ հանրաքվե անցկացնել, ինչպես նաեւ` կանոններ ընդունել, ըստ որոնց բաժնետոմսեր գնելու իրավունք կունենա պետությունն ու տեղական ինքնակառավարման մարմինները, ապա այսօր նրանք պատգամավորներին կոչ են անում երկարաձգել մորատորիումը:
Հայտնի է, որ փետրվարի 9-ին երկրորդ ընթերցմամբ օրինագծում փոփոխություններ են կատարվել, ըստ որոնց՝ օտարերկրացիներն իրավունք կունենան ուկրաինական հողեր գնել միայն հանրաքվեից հետո: Փոփոխվել էր նաև մեկ անձին հողի վաճառքի սահմանափակումը. օրինագծի առաջին տարբերակի համեմատ, կրճատել են 20 անգամ` 200 հազարից` մինչև 10 հազար հեկտար: Համաուկրաինական ագրարային խորհրդի նախագահ Անդրեյ Դիկունի խոսքով՝ առաջին փուլում անմիջապես հողի շուկա կբացվի իրավաբանական և ֆիզիկական անձանց համար, և դա ռիսկեր է պարունակում:
«Արեւելյան Եվրոպայի երկրներից մեր բոլոր հարեւանները մեզ զգուշացնում են՝ չի կարելի հողի շուկան միաժամանակ բացել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար: Անհրաժեշտ է գնալ փուլ առ փուլ, աստիճանաբար: Անհրաժեշտ է գնալ քայլ առ քայլ. շուկան բացում ենք, սկսում ենք ֆիզիկական անձանցից, աշխատեցինք մի քանի տարի, մեզ մոտ ամեն ինչ կարգին է, հակաարշավ չկա, դատարանն աշխատեց, աստիճանաբար անցնում ենք իրավաբանական անձանց»,- ասել է նա:
Անդրեյ Դիկունը նաեւ նշել է, որ կառավարությունը վերջին ամիսներին ֆերմերներին խնդրում է չանհագստանալ եւ խոստանում է հողօգտագործողներին ֆինանսավորել հողի շուկայի միջոցով, բայց ոչ ոք իրական գործիք չի տեսնում:
Ազգային ոստիկանությունից հայտարարել են, որ իրավապահները Ազգային գվարդիայի զինծառայողների հետ համատեղ ուժեղացված հերթապահության են անցել, որ հասարակական կարգի խախտումներ թույլ չտան եւ ապահովեն մայրաքաղաքի կենտրոնում նախպատեսված ակցիաների խաղաղ անցկացումը:
Հիշեցնենք, որ Գերագույն ռադայի ղեկավար Դմիտրի Ռազումովը հայտարարել էր, որ ժողովրդական պատգամավորները արդեն հինգշաբթի՝ փետրվարի 6-ին, երկրորդ ընթերցմամբ քննարկելու են հողի շուկայի մասին օրինագիծը, եթե անցեն կանոնակարգով նախատեսված բոլոր նորմերը:











