Հարյուր հազարավոր չղջիկներ գրոհել են Ինհեմ քաղաքն Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում, հաղորդում է BBC News-ը:
Չղջիկների խումբը բավականին հոգնեցրել է քաղաքի բնակիչներին. նրանք հայտարարել են, որ միչեւ կոկորդը կուշտ են եւ օգնության համար դիմել են իշխանություններին:
Կենդանիները քաոսի պատճառ են դարձել, քաղաքի բնակիչները բողոքում են տհաճ հոտի, աղտոտվածության եւ աղմուկի դեմ:
Այդուհանդերձ, չղջիկները պաշտպանված են օրենքով, եւ դրանց չի թույլատրվում ոչնչացնել: Տեղական իշխանությունները հայտարարում են, որ փորձում են «համոզել» չղջիկներին փոխել բնակության վայրը:











