Հայաստանի զինված ուժերում  երեկ` ապրիլի 21-ին մահվան ելքով հերթական միջադեպն է արձանագրվել: NEWS.am-ի թղթակցին  Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից հայտեցին, որ ապրիլի 21-ին, ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի (Բալահովիտ գյուղի մոտ գտնվող զորամասում) շարքային զինծառայող Արթուր Գեղամի Ղազարյանն իրեն ամրակցված ինքնաձիգից հրազենային վնասվածք է ստացել:

Ղազարյանը զինվորական կենտրոնական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ 4-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով` ինքնասպության հասցնելը:

Նախաքննությունը շարունակվում է: