Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն իր քաղաքամերձ նստավայրում բանակցություններ է վարում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ, ով նախօրեին եռօրյա այցով ժամանել է Ռուսաստան:

Մեդվեդեւը մտադիր է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել միջազգային անվտանգության հարցերը` Մերձավոր Արեւելքի, Աֆրիկայի դեպքերի համատեքստում:

Մեդվեդեւը հանդիպման ընթացքում մտադիր է քննարկել մերձավորարեւելյան խնդիրը, Կորեական թերակղզու ատոմային հարցերը:

Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցելու են ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, նրա տեղակալ Գենադի Գատիլովը, ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն, ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը: