ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի Մոսկվա այցը կարեւոր քայլ դարձավ ՄԱԿ-ի եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միջեւ համագործակցության զարգացման հարցում, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` բարձրաստիճան հյուրի մասնակցութամբ կայացած ՀԱՊԿ խորհրդի նիստի արդյունքներով:
«Մենք քննարկել ենք համագործակցության իրական հնարավորությունները: Պայմանավորվեցինք, որ մոտ ժամանակներս ՀԱՊԿ պատվիրակությունը կմեկնի Նյու Յորք` փոխգործակցության զարգացման «ճանապարհային քարտեզ» կազմելու համար», - ասել է նա:
Իր հերթին Բան Կի Մունը բարձր է գնահատել ՀԱՊԿ հետ համագործակցությունը Կենտրոնական Ասիայում:





























