Կորոնավիրուսով հաստատված  դեպքերի ծավալը եւ աշխարհագրությունը որոշակի անհանգստություն է առաջացնում: Այս մասին  ֆեյսբուքյան լայվով հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կոտայքի մարզի արտադրական ձեռնարկությունում է հայտնաբերվել  վարակի դեպք, Երեւանի արտադրական ձեռնարկություններից մեկում է հայտնաբերվել վարակի դեպք` Էրեբունի համայնքի, եւ մենք մեկ շաբաթով պետք է ավելի ընդարձակ սահմանափակ միջոցներ ձեռնարկենք, որպեսզի կարողանանք վիրուսի հետագա տարածումը կանխարգելենք»,- ասաց նա:

Նշենք, որ Հայաստանում կա կորոնավիրուսով վարակվածության հաստատված 235 դեպք, նրանցից 26- մոտ թոքաբորբ է:  Ապաքինվել է 2 պացիենտ:

Երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: