Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում եւ Ասսենում, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին տեղադրված խաչքարերի մոտ, ապրիլի 24-ին տեղի են ունեցել Մեծ եղեռնի 96-ամյակին նվիրված ոգեկոչման արարողություններ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ծաղկեպսակների տեղադրման արարողությունից եւ աղոթքից հետո միջոցառումների մասնակիցներին իր ուղերձով դիմել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Ձյունիկ Աղաջանյանը` շեշտելով նահատակների հիշատակն անշեջ պահելու եւ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը հաստատակամորեն շարունակելու կարեւորությունն ու յուրաքանչյուր հայի պարտավորությունն` իր ներդրումը բերելու այդ գործընթացին: