Փարիզամերձ Մարսել քաղաքի հանդիսությունների սրահում ապրիլի 24-ին բացվել է «Միսակ Մանուշյանը եւ հայերը դիմադրության շարժման մեջ» խորագրով ցուցահանդեսը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի անկախության 20-ամյա տարելիցին նվիրված այս ցուցահանդեսը Մարսելի քաղաքապետարանի եւ Ֆրանսահայ նախկին ռազմիկների եւ դիմադրականների միության համատեղ նախաձեռնությունն էր: Բացման արարողությանը ներկա էին Սարսելի քաղաքապետ, Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին /Franջois PUPONNI/ եւ քաղաքային խորհրդի անդամներ, Ֆրանսահայ նախկին ռազմիկների եւ դիմադրականների միության նախագահ Անտուան Բաղդիկյանը եւ միության անդամները, Սարսելի եւ մոտակա քաղաքների հայ համայնքների ներկայացուցիչները:
Խմբի գործունեության մասին Մանուշյանի խմբի նախկին անդամ Արսեն Չաքարյանի վկայություններից հետո ելույթներով հանդես եկան Ֆրանսահայ նախկին ռազմիկների եւ դիմադրականների միության նախագահը, Սարսելի քաղաքապետը եւ ՀՀ դեսպանության ներկայացուցիչը:





























