Լեգենդար ծանրամարտիկ, Հայաստանի նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանի առողջական վիճակը լավ է: Այս մասին այսօր` ապրիլի 26-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին նրա քույրերը: Նրանց խոսքով` երկու օրից ծանրամարտիկին հավանաբար կտեղափոխեն պալատ: Նա այժմ շարունակում է գտնվել «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Քույրերի խոսքով` կյանքին վտանգ չի սպառնում, գիտակցությունը նորմալ է, զրուցում է հարազատների հետ:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, Յուրի Վարդանյանը 2010թ. հոկտեմբերի 8-ի երեկոյան վթարի էր ենթարկվել Երեւան-Գյումրի ավտոմայրուղու վրա: Նրա մեքենան բախվել էր տրակտորին, իսկ նա ստացել էր ոսկորի կոտրվածք: Իսկ օրերս նրա մոտ կրկնակի կոտրվածք էր եղել Մոսկվայում, եւ ծանրամարտիկին տեղափոխել էին Երեւան: