Հայաստանը երբեք չի հայտարարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ոչ մշտական անդամ դառնալու մտադրության մասին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է դիվանագիտական աղբյուրը:

Մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունները, թե Հայաստանը հետ է կանչել իր թեկնածությունը` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում 2012-2013թ. տեղ զբաղեցնելուց, ինչը Բաքուն գնահատում է որպես «պարտություն», աղբյուրը լակոնիկ պատասխանեց. «Երազում են»: