Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մասնակցելու է ՄԱԿ-ի գագաթաժողովին, որը կայանալու է Ստամբուլում, մայիսի 9-13-ին, հաղորդում է Hürriyet Daily News & Economic Review-ն:

Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը չի մասնակցի միջոցառմանը, քանի որ գագաթաժողովի անցկացումը համընկել է ազգային տոների հետ:

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայն ու Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն հաստատել են, որ կժամանեն Ստամբուլ:

Հրավեր է ուղարկվել նաեւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն նրանց ժամանումը դեռ չի հաստատվել:

Գագաթաժողովի բացմանը ելույթ կունենա Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը: