Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մայիսի 9-ին ժամանել է Ստամբուլ` մասնակցելու ՄԱԿ-ի Զարգացող երկրների խորհրդաժողովին:
Օդանավակայանում իրանական պատվիրակությանը դիմավորել է Ստամբուլի փոխնահանգապետ Ահմեդ Այդինն ու իրանցի դիվագանետները, հաղորդում է «TRTRussian»-ը:
Ահմադինեժադը երկկողմ հանդիպումներ կունենա նախագահ Աբդուլլահ Գյուլի եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Նա նաեւ կպատասխանի լրագրողների հարցերին:
Խորհրդաժողովը կավարտվի մայիսի 13-ին: Նշենք, որ ըստ թուրքական լրատվամիջոցների, միջոցառմանը մասնակցելւ են 50-60 նախագահներ եւ հարյուրից ավելի նախարարներ: Հայաստանն ու Իսրայելը չեն մասնակցելու:
Այսօր` մայիսի 9-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Հաղթանակի օրվա միջոցառումներին Ղարաբաղի Շուշի քաղաքում:





























