Ստամբուլում այսօր` մայիսի 9-ին մեկնարկել է զարգացող երկրների վերաբերյալ ՄԱԿ-ի չորրորդ խորհրդաժողովը։ Ֆորումը, որը կընթանա մինչեւ մայիսի 13-ը, հավաքել է 192 երկրների ներկայացուցիչների, ինչպես նաեւ մի քանի հազար գիտնականների եւ հասարակական կազմակերպությունների աշխատակիցների։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի խոսքով, 10 տարին մեկ անգամ ացկացվող այս խորհրդաժողովը հնարավորություն կտա ֆորումի անդամ երկրների «տնտեսական զարգացման լիարժեք եւ երկարաժամկետ մեթոդներ» մշակել, հայտնում է «ԻՏԱՌ- ՏԱՍՍ»-ը։
Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլն իր հերթին հիշեցրել է, որ առավել թույլ զարգացած երկրների քաղաքացիները կազմում են աշխարհի բնակչության 13 տոկոսը, սակայն նրանց բաժին է հասնում համաշխարհային տնտեսության միայն 1 տոկոսը։ Նշենք, որ Հայաստանի եւ Իսրայելի ներկայացուցիչները չեն մասնակցում ՄԱԿ-ի այս խորհրդակցությանը։ Այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի Շուշիի ազատագրմանը նվիրված տոնակատարություններին։





























