Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Ստամբուլ կատարած այցի ընթացքում հանդիպել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հաղորդում է իրանական Press TV-ն:

Հանդիպման մանրամասները չեն հաղորդվում:

ՄԱԿ-ի Զարգացող պետությունների հնգօրյա խորհրդաժողովը մեկնարկել է Ստամբուլում, մայիսի 9-ին: Մասնակիցները քննարկում են աղքատ երկրների զարգացման 10-ամյա ծրագիրը: Հայաստանն ու Իսրայելը հրաժարվել են մասնակցել խորհրդաժողովին: